Թբիլիսիում նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան, որը տեղակայված կլինի Ջավախիշվիլիի համալսարանի բարձրահարկ մասնաշենքի մոտակայքում: Грузия-online-ը տեղեկացնում է, որ աշխատանքներն իրականացվելու են տեղական զարգացման հիմնադրամի միջոցներով, և ներկայումս նախագծերի ուսումնասիրման փուլն է: Շինարարական աշխատանքների տևողության և ավարտի մասին հայտնի կդառնա մրցույթի ավարտից հետո: