Սիրիայի բանակի և ռեժիմի ընդդիմադիրների միջև չորեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում կատարելով Սիրիայի ընդդիմությանը:
Հաղորդվում է, որ 10 զոհ արձանագրվել է Իդլիբ քաղաքում, առնվազն 20-ը` Թաֆթանազ բնակավայրում: Զոհերի թիվը կրկին աճում է, չնայած Սիրիայի իշխանությունների հավաստիացումներին, թե իրենք պատրաստ են ընդունել ՄԱԿ-ի կողմից առաջարկված ներպետական կարգավորման ծրագիրը:









































