«ՀԺ»-ն գրում է, որ երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 500 դրամով, «Պրեմիումը»` 520 դրամով, «Սուպերը»` 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից` բոլոր լցակայաններում:
«Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով: «Միայն և միայն դա է պատճառը»,- ասել է Բեգլարյանը: Իսկ հարցին, թե ինչու է բոլոր լցակայաններում նույն պահին թանկացել բենզինը, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատասխանել է. «Ինձ համար էլ է դա հանելուկ»,- ապա թերթը հավելում է.
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մեր թղթակցին հայտնել են, որ բենզինի շուկան դեռ փետրվար ամսից գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, և առաջիկայում կհրապարակվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները»:








































