ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք, որն արգելում է խորհրդարանականներին ակտիվների վերաբերյալ գործարքներ իրականացնել՝ օգտագործելով ներքին տվյալները:
Ներկա դրությամբ ԱՄՆ-ում չկա գործող օրենք, ըստ որի՝ կոնգրեսականներին արգելվեր աշխատանքային տեղեկատվությունն օգտագործել:
Տեսականորեն խորհրդարանի էթիկայի կոմիտեն կարող է կոնգրեսականների նման գործողությունները դատապարտել, բայց չի կարող պատասխանատվության ենթարկել: Նման վիճակին վերջ տալու համար Օբաման օրենք է առաջարկել խորհրդարանականներին: Տարիներ ի վեր այս որոշումը մերժվել է Սենատի կողմից, բայց մեկ շաբաթ առաջ այն հաստատվել է: