Bonhams աճուրդների տան պաշտոնական կայքը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանող ատամի պրոթեզը վաճառվել է 23 հազար եվրոյով:
Պրոթեզը մասամբ պատրաստված է ոսկուց և մշակվել է այնպես, որ մանկուց ունեցած՝ արտասանության հետ կապված խնդիրները չեզոքացվեն:
Աճուրդների տան տեղեկանքում նշվում է, որ Չերչիլի՝ համաշխարհային պատմությանը հայտնի բոլոր ճառերն արտասանվել են այս պրոթեզով:
Սակայն սա առաջին դեպքը չէ, որ բրիտանական վարչապետի ատամի պրոթեզը վաճառվում է: Անցած տարվա հուլիսին այն վաճառվել էր մոտ մեկ քառորդով ցածր գնով: Այսինքն՝ կես տարվա մեջ պրոթեզի գինն աճել է 25%-ով:
Այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի հետո այն անգին կլինի: