Գերմանիայում կսկսվեն Էլբա գետի խորացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Welt-ը: Ծրագիրը, որը նախատեսվել է դեռ տասը տարի առաջ, սկսելու համար ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Խորացման աշխատանքները պետք է կատարվեն 130 կմ երկարությամբ: Դա անհրաժեշտ է նրա համար, որ գետով կարողանան անցնել խոշոր բեռնատար նավեր:
Ծրագրի ընդհանուր արժեքը 400 մլն եվրո է: Քննադատները վստահ են, որ իշխանությունները նվազեցնում են ծախսերի չափը:
Բնապահպաններն ու ֆերմերները քննարկել են այս որոշումը: Նրանք հայտարարել են, որ բողոքի ակցիաներ կկազմակերպեն և դատարան հայց կներկայացնեն: Նրանց կարծիքով` Էլբայի խորացումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի համար: Բացի այդ, նրանք նշում են, որ իշխանությունները նման որոշում կայացնելիս հաշվի չեն առել տեղի բնակիչների կարծիքը:









































