Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պետական հեռուստաընկերության Կրասնոյարսկի ալիքը, այդ քաղաքի կենդանաբանական այգին հարսնացու է բերել հարավից` Երևանից. նրան այստեղ են տեղափոխել դեռ անցած տարվա հոկտեմբերին, սակայն առաջին անգամ են ցուցադրում լրագրողներին: Անին, այսպես են անվանել էգ առյուծին, դառնալու է այստեղի ամենասիրված կենդանիներից մեկի` Գենրիխ առյուծի հարսնացուն: Գենրիխն այրիացել էր 3 տարի առաջ, երբ սատկել էր նրա Վարյան:
Հիմա գազանանոցի աշխատակիցները դեռ չեն թողնում կենդանիներին շփվել միմյանց հետ, քանի որ սկզբում հեռվից պետք է ծանոթանան և ընտելանան մեկը մյուսին: