Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Կարապետիչ «ֆենոմենը»

Կյանքն իսկապես անկանխատեսելի է. որտեղից որտեղ հասնել Վոլգոգրադ, որտեղից որտեղ հետ գալ Հայաստան, որտեղից որտեղ դառնալ կենտրոնամետ ու հետո որտեղից որտեղ դառնալ հեղափոխական, որտեղից որտեղ պահանջել արտահերթ ընտրություններ: Տիգրան Կարապետյանը մեկը մյուսի հետևից հանրահավաքներ է հրավիրում, և ամեն մի հաջորդ հանրահավաքը բազմամարդ է լինում նախորդից: Իսկ դրա հետ զուգահեռ էլ` արմատական են դառնում հանրահավաքների գլխավոր բանախոսի` Տիգրան Կարապետյանի ելույթները: Քչերը կհավատան, որ Տիգրան Կարապետյանը, ունենալով հարուստ ու բազմազան կենսափորձ, բազմաթիվ հմտություններ, կարող է տրվել միքանիհազարանոց հանրահավաքների ոգևորությանն ու այդպես արմատական քաղաքական գործիչ դառնալ, վերջնագրեր ներկայացնել իշխանությանը: Երևի թե միայն նրան հանրահավաքային ռեսուրս մատակարարող գյուղերում և Հայաստանի հեռավոր քաղաքների բնակչության որոշ շրջանակներում կարող են հավատալ դրան: Իսկ հանրության քաղաքականապես գրագետ մասը, որը, բարեբախտաբար, բավական շատ է, արդեն իսկ երեք-չորս հանրահավաքից հետո, թերևս, հասկացել է, որ Տիգրան Կարապետյանը կամ ինքն է կամովին խաղում, կամ նրան պարզապես շատ լավ խաղացնում են անկախ իր կամքից: Դրա ձևերը կան, երբ մարդ համոզված է, որ ինչ անում է` ինքն է անում, սակայն իրականում ինչ անում են` իրեն են անում: Այդ տեխնոլոգիաներին Բաղրամյան 26-ում, թերևս, լավ էլ տիրապետում են, այլապես հազիվ թե «ոչ խելք, ոչ մեղք ունեցող» «ԱԼՄ»-ն փակեին ու Տիգրան Կարապետյան քաղաքական դինոզավր ստանային իրենց գլխին, որի հանրահավաքները գյուղեր ու քաղաքներ են ոտքի հանում: Այդ առումով երևի թե ասելու բան էլ չկա, քանի որ ամեն ինչ ավելի քան պարզ է: Բայց, թերևս, արժե դիտարկել մեկ այլ հանգամանք ևս:

Վերջին շրջանում Տիգրան Կարապետյանը բավական ակտիվ էր ռուսաստանյան ուղղությամբ: Նա մասնակցում էր Մոսկվայում կազմակերպվող սեմինարների, քննարկումների, ստանձնել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակի դերը Հայաստանում: Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի ցանկացած համապետական ընտրական միջոցառման ժամանակ Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունենում, և ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի այդ մասնակցությունը արտահայտվում է կոնկրետ անգաժավորված անձանց միջոցով: Հետևելով Տիգրան Կարապետյանի ուղեծրին, առաջանում է այդ անգաժավորվածության մասին կասկածների գայթակղություն: Համենայնդեպս, հետաքրքրական էր 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից դուրս մնալուց հետո ունեցած մանթրաժը վերապրած Տիգրան Կարապետյանի «դրայվը» դեպի ռուսական բևեռ: Նա երբեք էլ չի եղել արևմտյան բևեռում, սակայն մինչ այդ չի էլ փորձել ուղղակի առնչություն ունենալ ռուսականի հետ: Այդ ամենն, իհարկե, ամենևին չի նշանակում, թե Կարապետյանը խաղում է ռուսական խաղ, կամ ավելի ճիշտ նրան ռուսներն են խաղացնում: Բայց, թերևս, հետաքրքրական կլինի հետևել նրա հետագա գործողություններին, ուշադրությամբ հետևել` հասկանալու համար, թե ինչքան է լուրջ Կարապետիչ «ֆենոմենը» ընտրություններ 2012-13 սեզոնում: Խոսքն, իհարկե, հանրային ընկալման լրջության մասին չէ: Հայաստանի հասարակությանը կարելի է շատ դիտողություններ անել քաղաքական գրագիտության և այլ ընկալումների առումով, բայց որ հասարակությունն ունի որոշակի քաղաքական ճաշակ և սանդղակ, ու որ Տիգրան Կարապետյան քաղաքական կերպարը ոչ միայն չի ձգում, այլ նույնիսկ մոտ չէ այդ սանդղակին` թերևս անկասկած է:

Խոսքն այն մասին է, թե Տիգրան Կարապետյանը` որպես գործիք, ինչ գործառույթ է իրականացնելու ներիշխանական խմորումների գործընթացում: Բանն այն է, որ եթե նրա վերջին շրջանի ռուսական ուղեծիրը ունի նրա ներկայիս վարքագծի հետ առնչություն, ապա դա, անկասկած, նշանակում է, որ Տիգրան Կարապետյանով ռուսները փորձում են որոշակի պահանջներ ներկայացնել Հայաստանի իշխանությանը: Միայն այդ առումով կարող է «ֆենոմենը» հետաքրքիր և արժեքավոր լինել: Իսկ այդ հանգամանքի առկայության մասին ենթադրության հիմք է նաև այն, որ Տիգրան Կարապետյանը բավական վաղ է սկսել իր հանրահավաքային ալիքը: Եթե խնդիրը նրան միայն ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի դեմ օգտագործելն է, ապա արդյո՞ք վաղ չէ նրա հռնդյունը: Դա կարծես թե հուշում է, որ այստեղ կա բոլորովին այլ խնդիր, կամ ավելի ճիշտ այլ խնդիր էլ կա: Ըստ երևույթին Տիգրան Կարապետյանով փորձ է արվում ինչ-որ հարց լուծել ոչ թե ընտրության համար, այլ մինչև ընտրությունը, դեռ նախանախընտրական շրջանի համար:

Ընդ որում` եթե այստեղ չկա Ռուսաստանի անմիջական մասնակցությունն էլ, ապա Հայաստանի իշխանության համար էլ Տիգրան Կարապետյանը կարող է ունենալ համանման նշանակություն, այսինքն` «ոչ միայն ընդդիմության» դեմ իմաստով: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Տիգրան Կարապետյանից բացի, կան այլ ուժեր, որոնք պատրաստ են իշխանությանը որոշակի վարձի դիմաց ծառայություն մատուցել ընտրություններում հիմնական ընդդիմության` Կոնգրեսի դեմ քողարկված կամ բացահայտ պայքարելու գործում: Ինչքան շատ լինի այդ ուժերի թիվը, այդքան մեծ կլինի նրանց մրցակցությունն այդ գործի «կապալառուն» դառնալու հարցում: Իսկ ինչքան մեծ լինի նրանց մրցակցությունը, առաջարկ-պահանջարկի դասական կորի տրամաբանությամբ էլ այդքան փոքր կլինի նրանց պահանջած վարձը: Այսինքն` իշխանությունը պարզապես գին գցելու խնդիր ունի, և հավակնորդ-հաճախորդների բազմությունը կօգնի արդյունավետորեն լուծել այդ խնդիրը: Այսինքն` կարծես թե ակնհայտ է, որ Կարապետիչը ունիվերսալ «ֆենոմեն» է և ամենևին էլ մի թիրախի արձակված նետ կամ մի դարպասի ուղղված գնդակ չէ: Այդ իսկ պատճառով, պետք է ուշադիր լինել իհարկե, որովհետև մեկ էլ տեսար Կարապետիչը գա նաև քո ուղղությամբ, բայց պետք չէ այդ «ֆենոմենը» հասցնել լինել-չլինելու մակարդակի և նրա գործողություններում բախտորոշություն որոնել կամ սպասել: Անբախտության վրա կառուցված քաղաքական գործունեությունը չի կարող բախտորոշ լինել որևէ մեկի, առավել ևս հասարակության և պետության համար: Այն լավագույն դեպքում կարող է լինել զվարճալի` իհարկե ողբերգական ելևէջներով, որ ընդունված է անվանել տրագիկոմեդիա:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում