Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հոկեյիստ է ճանաչել Ֆինիքս «Քոյոթս»-ի դարպասապահ Մայքլ Սմիթին, ով «Կոլոմբոս»-ի դեմ խաղում ետ է մղել բոլոր 54 նետումները:
Խաղային օրվա երկրորդ աստղ է ճանաչվել Նեշվիլ «Փրեդաթորս»-ի առաջատար Դերեք Ռոյը, ով իր հաշվին գրանցել է երկու տափօղակ, որոնցից մեկը` ավելացված ժամանակում:
Երրորդ աստղ է ճանաչվել Փիթսբուրգ «Փինգուինս»-ի ավագ և առաջատար Սինդի Քրոսբին, ով «Բրյուինս»-ի դեմ պայքարում հեղինակել է երկու տափօղակ և դարձել մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: