Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մեկնաբանել է թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ կայանալիք մենամարտը:
«Մարզումներն անցյալում են, և այժմ ես պատրաստ եմ Յամանակայից խլել չեմպիոնական գոտին: Ես հիանալի մարզավիճակում եմ գտնվում: Ճապոնիայում հաղթանակ տանելը դժվար առաջադրանք կլինի, բայց ես պատրաստվում եմ տուն վերադառնալ` ևս մեկ չեմպիոնական տիտղոս նվաճելուց հետո: Դա ինձ համար լավ խթան է հանդիսանում: Համոզված եմ, որ կրկին կդառնամ աշխարհի չեմպիոն»,- Դարչինյանին մեջբերում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյան – Յամանակա մենամարտը կկայնա Տոկիոյում` ապրիլի 6-ին: