Թունիսի իշխանություններն ազատ են արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին որոշում է կայացրել անցումային կառավարության ղեկավար Մուհամադ Ալ-Գանուշին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Մի քանի օր առաջ ստանձնելով այդ պաշտոնը` նա հայտարարել էր, որ նախկին նախագահի պաշտոնավարման շրջանում բանտերում հայտնված քաղաքական հալածյալներն ազատ են արձակվելու: Ազատության մեջ են հայտնվել նաև իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից և հզոր հանրահավաքներից հետո Թունիսում երկու տասնամյակ իշխած Զին Ալ-Աբիդին բեն Ալին փախել է երկրից` հանգրվանելով Սաուդյան Արաբիայում: