Ամերիկացի դերասան, անկախ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը ստեղծել է Sundance Productions ընկերությունը, որը պետք է զբաղվի ֆիլմարտադրության ու «մուլտիմեդային պլատֆորմով»: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նոր ընկերությունը կզբաղվի ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմերի նկարահանման աշխատանքով:
Արդեն անոնսավորված են Sundance Productions-ի երկու նախագծերը` All The President’s Men Revisited-ը ու Valentines-ը:
Առաջին նախագիծը կլինի երկուժամանոց վավերագրական ֆիլմ՝ նվիրված Ուոթերգեյթյան սկանդալին: Ենթադրաբար, All The President’s Men Revisited-ը կներկայացվի հանդիսատեսին 2013թ.:
Valentines մինի սերիալը կդառնա իռլանդացի գրող Օլաֆ Օլաֆսոնի` 2007թ. հրատարակված պատմվածքների էկրանավորումը:
Անձամբ Ռեդֆորդը ներկայում աշխատում է «Կեղտոտ խաղեր» ֆիլմի վրա: Ֆիլմում նկարահանվում են Շայա Լաբեֆը, Ջուլի Քրիստին, Սեմ Էլիոթը, Նիկ Նոլտին ու Սյուզան Սարանդոնը:










































