Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 43-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս-Կրտսերը, որը Մոսկվա է ժամանել պատվավոր հյուրի կարգավիճակով` դիտելու Դենիս Լեբեդևի ու Շոն Քոքսի միջև կայանալիք մենամարտը, պարգևատրվել է «Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն 100 տարեկան է» հուշամեդալով:
Լեգենդար բռնցքամարտիկին պարգևատրել է և հուշամեդալը հանձնել անձամբ Ալեքսանդր Ժուկովը` Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը: