Ինչպես այսօր РИА-Новости գործակալությանը հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Մոսկվայում ձերբակալվել է ԱՊՀ երկրներում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Բոկովը, որին մեղադրում են 46 մլն դոլար հափշտակելու մեջ: Քրեական գործը հարուցվել է խարդախության հատկանիշներով:
Մինչ այդ Բոկովը ղեկավարել է ՌԴ ՆԳՆ-ի կազմակերպչատեսչային վարչությունը:
Սա աննախադեպ ձերբակալություն է, քանի որ վերջին տարիներին քիչ է հանդիպում, երբ գեներալի կոչմամբ զինվորականին ձերբակալում են, այն էլ այդքան մեծ գումարներ հափշտակելու մեղադրանքով: