Այսօր` երեկոյան, Երևանում տեղի է ունեցել ավազակային հարձակում` Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա։ Ավազակային խումբը զենքի սպառնալիքով թալանել է տարադրամի փոխանակման կետում եղած ողջ գումարը, ինչպես նաև համակարգիչն ու տեսախցիկը:Հանգամանքների պարզ դառնալուց հետո միայն հայտնի կդառնա խմբակային ավազակային հարձակո՞ւմ է եղել, թե՞ ոչ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը: