Դատավորների համար կարգապահական նորմերի սահմանման անհրաժեշտության՝ ՄԻՊ-ի բազմաթիվ բարձրաձայնումները և արդարադատության նախարարության համապատասխան մերժումը իմ՝ 2011-ի ամենամեծ հիասթափությունն էր: Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին ասաց ինքը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին՝ նա նկատեց, որ ամենատխուր պրակտիկան առկա է դատական համակարգում, որտեղ քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը ցածր է:
Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ խորհրդարանական ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն իր արագ արձագանքման խմբերով՝ քսան մեքենաներով ու հարյուր իրավաբաններով, աշխատելու է գնալ ահազանգերի հետքերով՝ նպաստելով ընտրախախտումների բացահայտմանն ու վերահսկողությանը:
«Մենք Ոստիկանություն չենք և չենք կարող ահազանգերի հետքերով հետաքննություն սկսել, մենք ընդամենը դիտորդի դերում ենք լինելու»,- միաժամանակ ընդգծեց ՄԻՊ-ը:









































