Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կարծում է, որ 1997 թվականին «Տիտանիկ»-ի նկարահանումներից հետո ինքը նիհարել է, իսկ Լեոն հակառակը`գիրացել:
«Մենք արտաքնապես շատ ենք փոխվել, մեծացել ենք: Լեոն 37 տարեկան է, իսկ ես`36: Տիտանիկի նկարահանման ժամանակ 21-22 տարեկան էինք»,- հայտնել է դերասանուհին “ Daybreak” հեռուստաշոուի ժամանակ:
«Տիտանիկ»-ի նավաբեկության 100-ամյակի առթիվ թողարկված ֆիլմի 3D տարբերակի դիտման ժամանակ Քեյթը շոկի մեջ է ընկել, նույնիսկ պահանջել է անջատել այն: Նա քննադատաբար է մոտեցել իր խաղին:
Այնուամենայնիվ, դերասանուհին կարծում է, որ ժամանակն է՝ իր 11-ամյա դստերը`Միային, և 8-ամյա որդուն`Ջոին, թույլ տալ դիտել ֆիլմը` ներառյալ մերկ տեսարանը:











































