Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Երիտասարդ հաշմանդամները մեկուսացված են հասարակությունից

20 տարի առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանում տասնյակ երիտասարդներ, ովքեր ունեն սոցիալական ինտեգրման կարիք, մեկուսացված կյանք են վարում Խարբերդի մանկատան մասնաշենքում, քանի որ կառավարությունն անտեսում է խմբային տան մոդելը, որի օրինակով Հայաստանում գործում է «Ջերմիկ անկյուն» հաստատությունը:
Երկրի 8 պետական եւ 4 բարեգործական մանկատներում ապրում են գրեթե 1000 երեխաներ, նրանցից 360-ը, ովքեր ունեն բնածին կամ ձեռքբերովի մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ` հատուկ մասնագիտացում ունեցող մանկատներում:
«Բոլոր այս հաստատություններում կան երիտասարդներ, ովքեր շարունակում են այստեղ ապրել չափահաս դառնալուց հետո», – ասում է Ելենա Կիրակոսյանը, ով ղեկավարում է Երեւանում գործող «Ջերմիկ անկյուն» հաստատությունը:
«Ջերմիկ անկյունը» Երեւանի Աջափնյակ համայնքում տեղակայված խմբային տուն է, Հայաստանում միակը, որտեղ 2005-ից իրավաբանորեն գրանցվել եւ բնակվում են մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 12 երիտասարդներ. հաստատության համարյա բոլոր սաներն այստեղ են տեղափոխվել պետական մանկատներից:
1953 թվականից գործող Խարբերդի մանկատունը նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքի համար:
Խարբերդի մանկատունը միակն է Հայաստանում եւ խիստ ծանրաբեռնված է, շինության հիմնական մասնաշենքը նախատեսված է 160 երեխաների համար, իսկ այնտեղ ապրում է 277 սան:
2007-2010 թվականներին մանկատան նոր մասնաշենքի շինարարության համար պետբյուջեով հատկացվել էր 600 մլն դրամ (մոտ 1,7 մլն դոլար): Այն նախատեսված էր տարբեր բարդության ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 30-40 երիտասարդի համար: Սակայն, նոր մասնաշենքում այսօր ապրում են Հայաստանի 118 չափահաս քաղաքացիներ:
Մինչդեռ սա բարդացնում է նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը, կառավարությունը առաջիկայում որեւէ հստակ ծրագիր չի նախատեսում հատուկ կարիքներ ունեցող այս մարդկանց համար:
Խարբերդի մանկատան դաստիարակչական գծով պրոռեկտոր Իրինա Յաղուբյանն ասում է` միակ լուծումը երիտասարդների հետ անհատական աշխատանքն է, ինչն անհնար է ներկա պայմաններում:
«Հույս ունենք, որ միգուցե նոր ծրագրեր կլինեն: 18 տարեկանից հետո նրանց հետ բնականաբար ուրիշ աշխատանք է տարվում: Երբ նրանք մի խմբում են գտնվում 10 տարեկանների հետ կամ երեխաների քանակը շատ է, արդեն հնարավորությունը քչանում է անհատական մոտեցում ցուցաբերելու», – ասում է Յաղուբյանը:
Իշխանություններն ընդունում են, որ չեն կարողանում հատուկ պայմաններ ապահովել մանկատներում տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող սաների համար, ինչպես նաեւ նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը` պատճառաբանելով այս ամենը ֆինանսական միջոցների պակասով:
2010-ի սեպտեմբերին Խարբերդի մանկատան նորակառույց մասնաշենքի բացմանը մասնակից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը խոստովանել էր, որ այս խնդրին լուծում չեն տեսնում:
«Խնդիրը բավական լուրջ է, եւ նույնիսկ եվրոպական երկրներում այս տիպի խնդիրները դեռեւս ամբողջովին կարգավորված չեն: Ստիպված մենք [նրանց] պահում ենք այստեղ, նույն հաստատությունում պահում ենք երեխաներին», – ասել էր նախարարը:
Խարբերդի մանկատունն ապահովված է տաք եւ սառը ջրով, բավարար սանիտարահիգիենիկ պայմաններով, եւ աշխատակիցները նշում են, որ կյանքի պայմաններն այստեղ տարեցտարի բարելավվում են:
Մինչ այս մասնաշենքի բացումը` մանկատան չափահաս սաների կյանքն ավելի անապահով էր: Միակ հնարավոր վայրը, ուր նրանք կարող էին տեղափոխվել` Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատն էր: Սակայն մասնագետների խոսքերով` Վարդենիսում գործող այս հաստատությունում հարաբերականորեն թեթեւ հոգեկան խանգարումներով տառապող սաների համար նախատեսված անհրաժեշտ բուժում չի իրականացվում:
«Վարքի խանգարում ունեցող անձիք գտնվում են սահմանային գոտում: Կարող են դրսեւորել ոչ սոցիալական վարք, ինչը չի նշանակում, թե հոգեբուժական խնդիրներ ունեն», – ասում է երեխաների հետ աշխատող անկախ արտ թերապեւտ Դիանա Գալստյանը:
Այսօր «Ջերմիկ անկյունում» ապրող 12 սաներից միայն մեկն է տառապում հոգեկան խանգարմամբ. հաստատության կազմակերպիչների ջանքերով էլ նա ժամանակին տեղափոխվել է այստեղ Վարդենիսի հոգեբուժարանից: Այժմ նրան համապատասխան հոգեբանական օգնություն են տրամադրում, եւ Կիրակոսյանի խոսքերով` նրա վիճակը օրեցօր բարելավվում է:
«Ջերմիկ անկյուն» խմբային տունը հիմնադրել է «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նաթալի Ռիզզիեռին, ով երկու տարի աշխատել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում:
«Նաթալին շոկ էր ապրել` իմանալով, որ Հայաստանում թերապեւտի եւ հոգեբանի կարիք ունեցող երիտասարդները հայտնվում են «գժանոցում»», – պատմում է «Ջերմիկ անկյան» ղեկավարներից` Օլգա Դաբաղյանը:
«Ջերմիկ անկյուն» խմբային տունն աջակցում է պետությանը` մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող չափահաս անձանց սոցիալական ինտեգրման գործում, սակայն ամեն տարի ֆինանսավորման հայցով դիմում է պետությանն ու օգնություն չի ստանում: Տան գործունեությունը ֆինանսավորում են արտերկրի անհատ բարեգործները:
Հայաստանում կան 150 մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդներ, ովքեր ծնողազուրկ են կամ ծնողները հրաժարվել են նրանցից:
Թերապեւտ Դիանա Գալստյանը եւ «Ջերմիկ անկյան» կազմակերպիչները կարծում են` պետության համար մեծ դժվարություն չէ գնել 10-15 առանձնատուն եւ երիտասարդների սոցիալական ներառման (ինտեգրման) համար տրամադրել համապատասխան մասնագետներ:
Սակայն «Ջերմիկ անկյան» տան օրինակն անտեսվում է, եւ տասնյակ երիտասարդներ առանձնացված են մնում հասարակությունից` ապրելով Խարբերդի մանկատանը: Ոչ ոք չի զբաղվում նրանց սոցիալական, անձնական ու աշխատանքային կյանքի կազմակերպմամբ:
«Հնարավոր է, որ այդ խնդիրները տեղ գտնեն հաշմանդամության սոցիալական ներառման նոր օրենքում», – ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների եւ հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը:
«Հայաստանը բավական ետ է սոցիալական ներառման եվրոպական մոդելից, բայց նպատակ ենք դրել հասնել դրան», – վստահեցնում է նա:

Կարին Գրիգորյան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում