Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարներ Շեյխ Համադ բեն Ջասսամ բեն Ջաբեր Ալ-Թանին և Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են «Հիզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլահի հետ:
Ինչպես գրում է լիբանանյան Ալ-Մանարը, քննարկվել են Ռաֆիկ Հարիրիի սպանության կապակցությամբ ստեղծված տրիբունալի աշխատանքները, կառավարական կոալիցիայի փլուզման, ինչպես նաև ներլիբանանյան հակասությունները հաղթահարելու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Քաթարի, Սիրիայի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովից հետո Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարները մեկնել են Լիբանան, որտեղ երկու օր շարունակ քննարկումներ են անցկացնում լիբանանյան քաղաքական ուժերի հետ` փորձելով իրենց միջնորդական առաքելությամբ հաղթահարել Լիբանանի ներքին խնդիրներում առաջացած հակասությունները, որոնք սպառնում են վերածվել քաղաքացիական պատերազմի: