Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգի Արճեշի շրջանում ապրիլի 1-ին տոնել են շրջանը «հայերից ազատագրելու» 94-ամյակը: Տոնակատարության ժամանակ անգամ գործածվել են իրական արկ և որսորդական հրացանի դատարկ փամփուշտներ:
Սակայն փամփուշտներից մեկն իսկական է եղել և դիպել է ներկայացման մասնակիցներից Մուրադ Ալփսալազի պարանոցին, որը հայ զինվորի դեր էր տանում: Նրան տեղափոխել են Արճեշի պետական հիվանդանոց և իրականացված բժշկական միջամտությունից հետո դուրս են գրել:









































