Ինչպես փոխանցում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, Սաուդյան թագավորության առանձին շրջաններում, հիմնականում` հյուսիսային, ձյուն է տեղացել:
Սա վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ է, երբ երկրի լեռնային շրջանները ծածկվում են ձյունով:
Փրկարար և այլ ծառայություններ բերվել են պատրաստականության բարձր մակարդակի, քանի որ ոչ այնքան վտանգավոր է տեղացած ձյունը, որքան ցուրտ պայմաններում գոյատևելու կամ նման ճանապարհատրանսպորտային բարդ իրավիճակում մեքենա վարելու բնակիչներից շատերի անկարողությունը:
Անցած շաբաթ մենք տեղեկացրել էինք, որ երկրի կենտրոնական շրջաններում չեն դադարում անձրևները: Դրանք սկսվել են մեկ ամիս առաջ` լուրջ խնդիրներ առաջացնելով տեղի բնակչության համար: