Այն հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ արդյոք սատարելո՞ւ է որևէ կուսակցության՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար քաղաքականություն չկա, և ինքը որևէ կուսակցության չի հարում:
«Իմ կուսակցությունը Սայաթ-Նովան է, աշուղական արվեստն ու հայ երգը: Ես՝ որպես քաղաքացի, մասնակցելու եմ ընտրություններին` իմ պարտականությունը կատարելու և որևէ քարոզարշավի չեմ մասնակցում»,- ասաց Թովմաս Պողոսյանը:
Իսկ եթե որևէ կուսակցության կողմից լինի առաջարկ` երգելու քարոզարշավի ժամանակ, կերգե՞ք: ՀՀ ժողովրդական արտիստը նշեց. «Ինչու չէ: Որպես բարի կամքի դրսևորում բոլորի նկատմամբ: Որովհետև քաղաքականությունից հեռու լինելով՝ հասկանում եմ, որ կուսակցություններից յուրաքանչյուրը յուրովի ուզում է նպաստել մեր երկրի զարգացմանը, մեր ժողովրդի կյանքը բարելավելուն»: