BBC-ն տեղեկացնում է, որ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ Օլիմպիական յուրաքանչյուր մարզաձև ուղիղ եթերով կհեռարձակվի 2500 ժամ:
Խաղերը կհեռարձակվեն BBC One-ով և BBC Three-ով` մալուխային ու արբանյակային եղանակներով, ինչը կմեծացնի հեռարձակման հասանելիությունը:
BBC-ի տնօրեն Ռոջեր Մոսին հայտարարեց. «Մենք ուրախ ենք, որ հանդիպումները կարող ենք հեռարձակել մալուխային և արբանյակային եղանակներով, քանի որ կմեծանա հասանելիությունը, և միլիոնավոր մարզասերներ Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում կկարողանան հետևել մարզական կարևորագույն միջոցառմանը:Մենք ցանկանում ենք ապահովել աննախադեպ քանակությամբ ուղիղ հեռարձակումներ, ինչը կմեծացնի իրադարձությանը հետևող հեռուստադիտողների թիվը»: