Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ շաբաթվա լավագույն խաղացողներ է ճանաչել Բոսթոն «Սելթիքս»-ի ավագ Փոլ Փիրսին` Արևելյան գոտում, և Լոս-Անջելես «Քլիփերս»-ի առաջատար Քրիս Փոլին` Արևմտյան գոտում:
«Սելթիքս»-ը Փոլ Փիրսի հետ հաղթել է անցած շաբաթվա բոլոր 4 հանդիպումներում: Բասկետբոլիստը մեկ խաղում վաստակել է միջինը 25.0 միավոր և տիրել 8.0 անդրադարձի:
«Քլիփերս»-ը նույնպես հաղթել է անցած շաբաթվա բոլոր 4 խաղերում: Փոլը մեկ խաղում վաստակել է միջինը 19.7 միավոր և կատարել 13.0 արդյունավետ փոխանցում: