Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցավ երկու հանդիպում: Արևելյան գոտու վերջին ուղեգրի համար պայքարող Վաշինգտոն «Քեփիթալս»-ը պարտություն կրեց և կորցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնելու հնարավորությունները:
Տամպա Բեյ «Լայթինգ» – Վաշինգտոն «Քեփիթալս»` 4:2,
Լոս-Անջելես «Քինգս» – Էդմոնթոն «Օյլերս»` 2:0,
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Տամպա Բեյ «Լայթինգ» – Վաշինգտոն «Քեփիթալս» խաղը, իսկ լավագույն խաղացողներ են ճանաչվել Տամպա Բեյ «Լայթինգ»-ի առաջատար Սթիվեն Ստամքոսը, ով հեղինակել է 2 տափօղակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: