Ապրիլի 2-ին Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության խաղային օրվա շրջանակներում լոսանջելեսյան «Քլիփերս»-ը հյուրընկալվելով Դալլասի «Մավերիքս»-ին՝ հաղթեց 75:94 հաշվով: Այդ հանդիպման արդյունքում «Քլիփերս»-ը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և վերջին 20 տարիների ընթացքում ցույց տվեց լավագույն արդյունքը:
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց «Մավերիքս»-ի բասկետբոլիստ Ռենդի Ֆոյը, ով վաստակեց 28 միավոր:
Հիշեցնենք, որ «Քլիփերս»-ն այս պահին զբաղեցնում է Արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Ապրիլի 4-ին տեղի կունենա լոսանջելեսյան դերբին` «Քլիփերս»-«Լեյքերս» հանդիպումը: