Ինչպես հաղորոդում է վրացական NewsGeorgia կայքը, անցած տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վրաստանի տարածքում տեղի ունեցած մի քանի պայթյուններ իրականացնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ՌԴ զինված ուժերի մայոր Եվգենի Բորիսովի նկատմամբ:
Նա վրացական իրավապահների կողմից մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու և իրականացնելու մեջ: Ռուս սպային սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:
Միջազգային հետախուզումը հայտարարվել է Ինտերպոլ կազմակերպության կողմից:
Այս գործով փախուստի մեջ են ևս մի քանի անձ, որոնք, վրացական իրավապահների տվյալներով, գտնվում են աբխազական Գալիի շրջանում: