Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է ադրբեջանցի իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսից հետո Վաշաձեն հայտարարել է, որ քննարկվել են տնտեսական և էներգետիկ մի շարք խնդիրներ. «Մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է իրականացվի Nabucco ծրագիրը, որքան արագ կարելի է իրականացնել ադրբեջանական հեղուկ գազի արտահանումը Ռումինիա, ապա և՝ Եվրոպա: Նաև քննարկվել է, թե ինչ համատեղ գործունություն պետք է վարեն Ադրբեջանն ու Վրաստանը միջազգային կազմակերպություններում: Իհարկե, մենք շոշափել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերը»,- ասել է Վաշաձեն:
Էլմար Մամեդյարովը խոսել է Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի կառուցման ծրագրի մասին, որը նույնպես եղել է քննարկումների օրակարգում: