«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Վրաստանի արևմուտքում` Իմերթիի շրջանի Վանի քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը եղել է 5,8 մագնիտուդ: Այս սանդղակով 5,8 ուժգնությամբ երկրաշարժը համարվում է վտանգավոր:
Վրացական կայքերը հաղորդում են, որ երկրաշարժի ժամանակ այդ քաղաքում, վախենալով, թե շենքը կարող է փլուզվել, պատուհանից դուրս է թռչել մի կին` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: