Թուրքիայի առևտրի պալատի, ինչպես նաև Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն հայտարարել է, որ նախատեսվում է Եգտիպտոսի և թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը հասցնել $10 մլրդ-ի, ներկայիս $3 մլրդ-ի փոխարեն: Կահիրեում լրագրողների հետ հանդիպմանը Հիսարջըքլըօղլուն ասել է, որ թուրքական ներդրումների ծավալը Եգիպտոսի տնտեսության մեջ կազմում են $1,5 մլրդ, հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվը հասցնել $2,0 մլրդ-ի: