Սիրիական հում նավթով բեռնված իրանական բեռնանավը ձերբակալվել է Եգիպտոսի ջրային տարածքներում: Այս մասին հայտնում են եգիպտական լրատվամիջոցները` հղում կատարելով Սուեզի ջրանցքի կառավարման ներկայացուցչի հայտարարությանը:
«Իրանական նավը կալանված է, պատճառը Սուեզի ջրանցքով անցնելու համար հարկերը չվճարելն է»,- նշել են Կառավարման դեպարտամենտից՝ հերքելով այն բոլոր ենթադրությունները, թե իրանական նավթի կալանքի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ:
Դեպարտամենտում ընդգծել են, որ բեռնանավը, որի վրա կա 81 հազար տոննա հում սիրիական նավթ, կարող է անցնել Սուեզի ջրանցքով այն ժամանակ, երբ վճարվեն անհրաժեշտ հարկերը:









































