Մոխիրն ու այրված ոսկորը կրակի օգտագործման ամենահին ապացույցն են, որոնք բացահայտում են, որ մարդու նախնիները օգտագործել են կրակը դեռևս մեկ միլիոն տարի առաջ: Հետազոտողներն ասում են, որ այս հայտնագործությունը կարող է լույս սփռել մարդկային էվոլուցիայի վրա:
Life Science-ը հաղորդում է, որ Հարավային Աֆրիկայում Կալահարի անապատի մոտ հայտնաբերված նյութերն ապացուցում են կրակի առավել վաղ օգտագործման մասին, քան նախկինում ենթադրվում էր:
Գիտնականներն այրվածքների ապացույցներ են հայտնաբերել: Հայտնաբերված նյութերն, ամենայն հավանականությամբ, այրվել են քարանձավում, այլ ոչ թե այնտեղ լցվել քամու կամ ջրի միջոցով: Դրանց հետ հայտնաբերվել են նաև մի քանի քարե գործիքներ:










































