Լոնդոնից ոչ շատ հեռու զվարճանքի այգի է ստեղծվել, որը կոչվում է «Հարի Փոթերի ստեղծումը»:
Այգին ստեղծվել է Warner Bros. ստուդիայի կինոնկարահանման հրապարակում: Հենց այս ըներությունն է էկրանավորել Հարրի Փոթերի մասին պատմությունները։ Հյուրերին հրավիրում են Հոգվարթս կախարդների դպրոց և Շեղ խաչմերուկ, ինչպես նաև պատմում են, թե ինչպես է կախարդների մասին պատմությունը հայտնվել մեծ էկրանին:
Warner Bros.-ը վստահ է, որ նոր այգի օրական կայցելի 5 հազար մարդ: Ընտանիքի համար նախատեսված մեկ տոմսն արժե 83 ֆունտ սթեռլինգ (132,99 դոլար): Տոմսերն արդեն վաճառվել են մինչև այս տարվա հունիս:
Այցելուները նաև կարող են իրենց վրա փորձարկել ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործված հատուկ էֆեկտները, այդ թվում՝ ավելով թռիչքը:
Այգում կա նաև հուշանվերների խանութ:
Հիշեցնենք, որ Հարի Փոթերի մասին գրքերը վերջին տասը տարիների ընթացքում դարձել էին ամենաընթերցվածները համաշխարհային մանակական գրականության մեջ:
«Հարիի Փոթեր»–ի հրապարակումից հետո գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գրողը:








































