Լրատվամիջոցները պատրաստ են ընտրություններին, ընտրություններին պատրատ չէ իշխանությունը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը`խոսելով գալիք ընտրությունների և լրատվամիջոցների աշխատանքի շուրջ:
Նա կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցները պատրաստ են ընտրություններ լուսաբանելուն, ընտրություններին պատրաստ չեն իշխանությունները:
«Նախորդ ընտրությունների համեմատությամբ ոչ մի առանձնահատկություն չկա, չխաբվենք միայն: Ինչպես նախկինում է եղել, այնպես էլ հիմա է, պարզապես խոստումներն են շատացել, իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները, պարզ կդառնա հետագայում»,- մեկնաբանեց Ա. Աղաբաբյանը`շարունակելով, որ
լրատվամիջոցները միշտ էլ պատրաստ են ընթացող ընտրական գործընթացները օբյեկտիվ ներկայացնելուն, ուստի գալիք ընտրություններին լրատվամիջոցներն իրենց անելիքը կանեն:








































