Անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը պայմանագիր է կնքել «Էվերտոն»-ի և ՀԱՀ-ի հավաքականի ֆուտբոլիստ Սթիվեն Փիենարի հետ: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:
Կիսպաշտպանը հոլանդական «Այաքս»-ի Քեյփթաունի դպրոցի սան է: Փիենարը «Այաքս»-ի կազմում երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն: 28-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականից հանդես է գալիս անգլիական «Էվերտոն»-ում և այդ ընթացքում անցկացրած 132 հանդիպումներում դարձել է 12 գոլի հեղինակ: ՀԱՀ-ի հավաքականում նա անցկացրել է 26 հանդիպում: