Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Մյանմայի կառավարությանը և ժողովրդին՝ նախօրեին անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
«Մենք կշարունակենք աջացկել Մյանմայի կողմից իրականացվող բարեփոխումներին և անհամբերությամբ կսպասենք համագործակցության զարգացմանը այն ժամանակ, երբ դրանք (բարեփոխումները) կիրականացվեն»,– ասվում է Էշթոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է RIA Novosti–ն:
Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմադիր «Ազգային ժողովրդավարական լիգա» կուսակցությունը, որի առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին հայտարարեց, որ իր հաղթանակը ժողովրդի հաղթանակն է:








































