Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ընտրական կարգախոսները հասարակությանը ապակողմնորոշելու թույլ փորձեր են. Է. Վարդանյան

Հայտնի են ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններից չորսի կարգախոսները: Հանրապետական կուսակցությունը հասարակությանն առաջարկում է. «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ-ն` «Հավատա, վստահիր, պահանջիր», ՕԵԿ-ը` «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր» և ՀՅԴ-ն` «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսը: Իշխանական կուսակցությունների կարգախոսները հասարակությանը դեզօրիենտացիայի ենթարկելու թույլ փորձեր են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նա ասաց, թե այն, որ իշխանական կուսակցությունները «հավատալ» բառն են ներառել իրենց նախընտրական կարգախոսների մեջ, նշանակում է, որ նրանք ևս հասկանում են, որ հասարակությունում կա խորը անվստահություն իշխանությունների նկատմամբ, և եթե այդ խորը անվստահությունը պահպանվի, ապա իշխանությունները կշարունակեն մնալ ոչ լեգիտիմ լայն զանգվածների աչքերում: Ըստ Է. Վարդանյանի` նրանք, բնականաբար, փորձում են խաղարկել այն հանգամանքը, որ իրենք այլ են լինելու, այսինքն` որ իրենք հասկանում են, որ կան խնդիրներ, փորձում են հասկացնել հասարակությանը, ներմուծել այն գաղափարը, որ հասկանում են, թե կան խնդիրներ և պատրաստ են վերափոխվել: «ՀՀԿ կարգախոսում կար նաև «փոխվել» բառը: Սա ընդամենը խաղարկում է, և ես կարծում եմ, որ ավելի գիտակից զանգվածի մոտ որոշակի քմծիծաղ է առաջացնում, որովհետև հասկանում են, որ հասարակությանը դեզօրիենտացիայի ենթարկելու շատ թույլ փորձեր են»,- մեկնաբանեց Է. Վարդանյանը:

Ըստ նրա` կարգախոսները նաև ունեն արտաքին հասցեատեր: «Մենք բոլորս գիտենք, որ Արևմուտքը հստակ պահանջներ ունի իշխանությունների առջև, որ նրանք պետք է ցույց տան, որ իսկապես կարող են արդար ընտրություն կազմակերպել և ընդհանուր առմամբ ռեֆորմիստ են, փոփոխությունների գնացող են և պետք է դա ապացուցեն, միայն այդ դեպքում ֆինանսական աջակցություն կստանան: Կարգախոսը մեսիջ է, որ տեսեք` մենք հասկացել ենք Ձեր մեսիջը և Ձեզ մեսիջով ենք պատասխանում, որ իսկապես այդ ուղով ենք գնում»,- մանրամասնեց իր տեսակետը փորձագետը` հավելելով, որ չի կարծում, որ մեսիջների փոխանակությունը կարող է լուրջ բան նշանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում