«WikiLeaks-ի ընկերներ» անունը կրող կազմակերպությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին հրավիրում է Ռուսաստան: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Ջուլիանին իր գործունեության մեջ: Խումբը ստեղծել է «Ռուսկի ռեպորտյոր» կայքը, որը մանրամասն ներկայացնում է WikiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերը:
Այս պահին Ասանջը չի կարող լքել Բրիտանիան, քանի որ նրա դեմ դատական գործը դեռ չի ավարտվել:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ռուսաստանում չի գործում WikiLeaks-ի հայելային հիմնական կայքերից մեկը: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: Սակայն որքանով է դա կապված ռուս վիկիլիկսցիների` Ասանջին Ռուսաստան կանչելու հետ, այս պահին անհայտ է: