Kicker պարբերականի փախանցմամբ` Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը որոշում է կայացրել շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում:
Ֆուտբոլիստը և նրա հայրը, ով նաև նրա գործակալն է, արդեն ավարտել են բանակցությունները «Բավարիա»-ի ներկայացուցիչների հետ: Ապրիլի վերջին կողմերը կստորագրեն նոր պայմանագիրը, ըստ որի` Ռոբենը «Բավարիա»-ում հանդես կգա մինչև 2015 թվականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դժգոհ էր մասնագետների և լրատվամիջոցների անընդհատ քննադատություններից, սակայն գերմանական ակումբի ներկայացուցիչները կարողացան համաձայնության գալ Ռոբենի հետ:









































