Այսօր՝ Երևանի ժամանակով 13:17-ին, Թուրքիայի Արդահան նահանգում, որը սահմանակից է Վրաստանին, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5,3 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանը:
Այս պահին ավերածությունների և զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում:
Հիշեցնենք միայն, որ վերջին մեկ օրվա ընթացքում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Չինաստանում, Ինդոնեզիայում, իսկ ամենուժեղը` 7,2-7,4 մագնիտուդով, գրանցվել է Պակիստանում: