ԽՍՀՄ ներքին հետախուզության նախկին ղեկավար 77-ամյա Լեոնիդ Շեբարշինը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել Մոսկվայի իր բնակարանում, այդպիսի որոշում կարող էր կայացնել միայն ծանր հիվանդության պատճառով: Այսպիսի եզրակացության են եկել հետախույզի ընկերներն ու գործընկերները, որոնց հետ ներկայում հանդիպումներ է ունենում հետաքննչական մարմինը:
«Ռոսիյսկայա գազետա»–ն գրում է, որ վերջին շրջանում գեներալին տառացիորեն խեղդել են հիվանդությունները` ինսուլտից հետո նա սկսել էր արագ կորցնել տեսողությունը:
«Մարտի 24-ին գեներալին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով՝ ես չեմ լսել սովորական կատակները: Լեոնիդ Վլադիմիրովիչը ինչ-որ բանից նեղված էր: Մեր ընդհանուր ընկերը հետո բացատրեց` իրեն վատ է զգում»,- գրում է հոդվածագիրը:
Լեոնիդ Շեբարշինը կնոջ մահվանից հետո վերջին երեք տարում ապրել է մենակ: Մինչ այդ վերջինս 16 տարի եղել է անկողնային հիվանդ:










































