Լոս Անջելեսի «Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբարը «Մարտին Լյութեր Քինգ»-ի անվան Չիկագոյի դպրոցում ներկայացրեց իր նոր՝ What Color is My World: The Lost History of African American Inventors գիրքը: Քարիմը ցանկություն հայտնեց, որ երիտասարդ աֆրոամերիկացիները մեծ ուշադրություն դարձնեն նաև գիտությանը:
«Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր կարծում են, թե միայն շոու բիզնեսում և սպորտում է հնարավոր կարիերա ունենալ: Եթե դուք այցելեք Հարլեմ թաղամաս, որտեղ ես մեծացել եմ, ապա կտեսնեք, որ երիտասարդության մոտ 90 տոկոսը ցանկանում է նմանվել Լեբրոն Ջեյմսին և Jay-Z-ին: Նրանք նույնիսկ չեն մտածում, որ կարող են հաջողությունների հասնել ուրիշ ոլորտներում»,- ամերիկյան մամուլը մեջբերում է Աբդուլ-Ջաբարի խոսքը:
Հիշեցնենք, որ Քարիմ Աբդուլ-Ջաբարը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն է, որը իր կարիերայի ընթացքում նվաճել է բոլոր տիտղոսները: