Քիչ առաջ ավարտվեց Սանկտ Պետերբուրգում կայացող «Համագործակցության գավաթ»-ի «Միկա» (Երևան) – «Ինտեր» (Բաքու) քառորդ եզրափակիչ հանդիպումը: Հայկական ակումբը 0:4 հաշվով խայտառակ պարտություն կրեց Ադրբեջանի չեմպիոնից: 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լևինը, 7 րոպե անց այն կրկնապատկեց Կարլսոնսը: 50-րդ րոպեին Կրուգլովը խփեց երրորդ գնդակը, 8 րոպե անց Կարլսոնսը խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը:









































