Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր առավոտյան Իրաքի Դիյալա նահանգում մահապարտ-ահաբեկիչը շտապ օգնության մեքենայով մխրճվել է տեղի ոստիկանության՝ մարզումների համար նախատեսված շինության մեջ: Արաբական աղբյուրները հայտնում են 20 զոհվածի և ավելի քան 60 վիրավորների մասին: Միաժամանակ նշվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ փլատակների տակ կան զոհվածներ և վիրավորներ:
Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ հունվարի18-ին նույնպես տեղի էր ունեցել արյունալի ահաբեկչություն: Այս պահի դրությամբ Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 50 ոստիկան, ևս 150-ը ստացել են մարմնական վնասվածքներ: