Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս տարվա փետրվարի 25-ին պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Գործակալության հաղորդմամբ, այցի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցը:
Այս այցը հատկանշական է նրանով, որ Սարկոզին միշտ բացասաբար է արտահայտվել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Ավելին, նա կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ կազմակերպության ասոցացված անդամ, որը սակայն չի կարող դառնալ ԵՄ լիիրավ անդամ: Սարկոզիի հայտարարությունները միշտ բուռն արձագանքի են արժանացել թուրքական իշխանությունների կողմից: Հետաքրքիր կլինի տեսնել, թե այս հակասություններն ինչպե՞ս են հաղթահարվելու, կամ արդյոք հնարավո՞ր է դրանք հաղթահարել: