Բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լուիսը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար կմենամարտի Վիտալի Կլիչկոյի հետ:
«Լենոքսը ռինգ կվերադառնա Կլիչկոյի հետ մենամարտով, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Ես բռնցաքամարտից դուրս վայելում էի իմ ժամանակը, սակայն ունեմ չավարտված գործեր և 125 միլիոն պատճառ, որպեսզի ավարտեմ դրանք: Կլիչկոյի հետ բանակցություններն ավարտվել են, և ես անհամբերությամբ սպասում եմ սպտեմբերի 29-ին կայանալիք մենամարտին»,- Twitter-ի իր էջում գրել է Լուիսը:
Հիշեցնենք, որ Լենոքս Լյուիսը մեծ բռնցքամարտից հեռացավ 2003 թվականին, երբ հաղթելով Վիտալի Կլիչկոյին՝ հռչակվեց բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն: