ՀՀ ֆինանսների նախարարությունը ամեն շաբաթվա սկզբին հրապարակում է թանկարժեք մետաղների պետական գնման գները: Ընթացիկ շաբաթվա համար սահմանված գները ընդհանուր առմամբ ավելի ցածր են, քան նախորդ շաբաթվա համար սահմանվածները: Այսպես, սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները (արտահայտված ՀՀ դրամով).
ՈՍԿԻ` գնման գին` 14334.74 (-182.42), բացթողնման գին` 15581.24 (-198.28), ԱՐԾԱԹ` գնման գին` 253.73 (+0.33), բացթողնման գին` 275.79 (+0.36), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17890.24 (-185.74), բացթողնման գին` 19445.91 (-201.89), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 6218.80 (-69.65), բացթողնման գին` 6759.56 (-75.71):