Մադրիդի «Ռեալ»-ը և չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել չինական Գուանդուն նահանգում ֆուտբոլային ակադեմիա հիմնել: Նախագծի տեխնիկական տնօրեն կդառնա «Ռեալ»-ի երիտասարդ թիմի մարզիչ Սանչես Կիպիտրիան:
Ակադեմիան կբացվի սեպտեմբերին: Այստեղ կարող են սովորել 3 150 երեխաներ, իսկ տարեկան վարձը կկազմի 5 500 դոլար:









































