Իրանական Fars News լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ.
«Իրանի քաղաքականությունն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Սակայն ԵՄ-ը պետք է հարգի իրանցիների իրավունքները: Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նավթային բեռնարգելքին, ապա այդ հարցում ԵՄ-ի անդամները չունեն միասնական դիրքորոշում:
Նրանց մի մասը կարծում է, որ Իրանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են իրենց ազգային շահերին: Մեծ Բրիտանիան շտապել է Իրանի հետ հարաբերությունները խզելու հարցում, սակայն Իրանը դա չի ցանկացել:
Իրանի միջուկային ծրագրի պատճառով ԵՄ-ի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշման հետ կապված՝ Իրանը շարունակում է իր միջուկային գործունեությունը սեփական պարտավորությունների և ԱԷՄԳ-ի կանոնների սահմաններում: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները»:









































