Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսիթին, ով ամենայն հավանականությամբ կլինի Հանրապետական կուսակցության 2016 թվականի նախագահական թեկնածուն, եթե հանրապետականները պարտվեն այս տարվա ընտրություններում, կիրակի օրը չորսօրյա այցով մեկնել է Իսրայել:
The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ հանրապետականները ճնշում էին գործադրում Քրիսթիի վրա, որպեսզի վերջինս հանդես գա Բարաք Օբամայի դեմ պայքարում, բայց նա որոշել էր առավել շատ փորձ ձեռք բերել որպես նահանգապետ:
Նրա այցի նպատակն է խորացնել Նյու Ջերսիի տնտեսական ու դիվանագիտական կապերը արտասահմանյան երկրների հետ:
Երեքշաբթի օրը նա հանդիպում կունենա նախագահ Շիմոն Պերեսի հետ, այնուհետև, մի շարք այլ հանդիպումներից հետո, կմեկնի Հորդանան: